Լրահոս
Տնտեսական
20:37
27.06.22
179

Լարսը դեռ 1-2 շաբաթ կարող է փակ մնալ, հայկական ծիրանը այդքան սպասել չի կարող

 

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը՝ Վերին Լարսի անցակետը, կրկին փակ է, այս անգամ՝ եղանակի պատճառով: Լարսում նորից տասնյակ կիլոմետրանոց խցանումներ են:

Տնտեսագետների խոսքով՝ եթե կառավարությունը շտապ այլընտրանք չգտնի Լարսին, հայկական բեռնափոխադրողները կարող են սնանկանալ, գյուղացիները՝ աղքատանալ: Բեռնափոխադրողները ֆուռերը հետ՝ Երևան բերելու մասին են մտածում: