Լրահոս
Աշխարհ
13:30
18.03.23
111

Կյանքից հեռացել է դերասան Լենս Ռեդիկը

Img default alt hy

Ամերիկացի դերասան Լենս Ռեդիկը, ով հայտնի է «The Wire» սերիալում և «John Wick» ֆիլմաշարում իր մարմնավորած դերերով, մահացել է։ Տեղեկությունը Variety ամսագրին հաստատել են դերասանի ներկայացուցիչները։ 

Հաղորդվում է, որ 60-ամյա դերասանը մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ «բնական պատճառներից»։

Լենս Ռեդիկը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նա տարբեր կերպարների է մարմնավորել «Bosch», «Corporate» սերիալներում, «Don’t Say a Word», «Witness to the Mob» ֆիլմերում։