Լրահոս
Հասարակական
12:00
05.11.24
316

Կրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիրի ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տարածքում՝ Մանուշյան փողոցում, «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով շպրտվել է և կրկնակի վրաերթի ենթարկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները դեպքի վայրից փախուստի չեն դիմել և օգնել են օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն, իսկ «BMW»-ի վարորդը շտապօգնություն ավտոմեքենայով վիրավորի հետ մեկնել է նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։