Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:01
27.06.22
522

Կրեմենչուկի առևտրի և զվարճանքի կենտրոնը հրթիռակոծվել է․ կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հրթիռակոծության ենթարկված Կրեմենչուկ քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնը: 

Հրթիռակոծության արդյունքում մոլում հրդեհ է բռնկվել, որտեղ 1000 մարդ է գտնվել:

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ 2 մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել։ Նրանցից 9-ի վիճակը ծանր է։