Լրահոս
Քաղաքական
23:06
16.09.22
105

«Կրակային լռություն»՝ սահմանին. թեժ դիվանագիտության «պտուղները»

ՀԱՊԿ առաքելության խումբը գիշերը ժամանել է Հայաստան: Առաջիկա օրերին մոնիտորինգ են անելու մարտական գործողությունների շրջաններում:

«Չէինք կարող չգալ, նույնիսկ պարտավոր էինք գալ»,- Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: 

Այսօր Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետը Սիդորովին զեկուցել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է կայուն լարված մնալ: