Լրահոս
Հասարակական
21:45
17.03.23
324

Կոտայքի մարզում մառախուղի պատճառով բախվել է 6 մեքենա

Img default alt hy

Այսօր՝ մարտի 17-ին, ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սերոբյանի վարած Vaz 21-703, Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Սաֆարյանի վարած Opel-Vectra մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ, 25-ամյա Վահե Հակոբյանի  Mersedes C 240 մակնիշի, 35-ամյա Արթուր Հախվերդյանի վարած Mersedes C 180 մակնիշի,  25-ամյա Սուրեն Նիկողոսյանի վարած Mersedes E- 320 մակնիշի, Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: