Լրահոս
Քաղաքական
21:30
27.06.22
137

Կիսաքանդ է Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքը. «անհարմարությունների մի ամբողջ կծիկ»

 

Այն բանից հետո, երբ, ըստ էության, Ադրբեջանի կողմից օկուպացվեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, Հայաստանի կառավարությունը որպես այլընտրանք սկսեց Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումը ու խոստացավ մինչև 2021 թվականի վերջ շահագործման հանձնել այն:

Նոյեմբերին արդեն այն պատրաստ էր, սակայն 8 ամիս էլ չդիմացավ երթևեկությանը: Մասնագետների պնդմամբ՝ Տաթև-Աղվանին ծանրաքարշ ու կցորդիչով մեքենաներին հարմարեցված չէր, իսկ այնտեղով անցնում են նաև իրանական բեռնատարները: