Լրահոս
Միջազգային
16:37
15.03.23
83

Կիմ Չեն Ընը բալիստիկ հրթիռներով է պատասխանել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժություններին

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր հիրթռներ է արձակել՝ ի պատասխան Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների: Հյուսիս-կորեական պետական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում երևում է կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռ: Դրանք արձակվել են երեքշաբթի՝ երկրի հարավային նահանգներից մեկից: Հրթիռները խոցել են 611 կմ հեռավորությամբ թիրախները: