Լրահոս
14:45
15.03.23
125

Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Կապան քաղաքում բռնկված հրդեհի վերաբերյալ

ԶԼՄ-ներում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ Կապան քաղաքում բռնկված հրդեհը դեռևս մարված չէ։

Հայտնում ենք, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարվել է մարտի 15-ին՝ ժամը 09։45-ին, այրվել է 22 հա խոտածածկույթ:Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Տեղեկատվությունը ՆԳՆ ՓԾ ֆեյսբուքյան և տելեգրամյան պաշտոնական էջերում սահմանված կարգով զետեղվել է։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին՝ ժամը 13։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին՝ ժամը 17:15-ին։