Լրահոս
Միջազգային
19:00
27.06.22
235

Կանադան ռազմական նավեր է ուղարկում Բալթիկ ծով

Img default alt hy

«Եվրոպեյսկայա պրավդա»-ն հայտնում է, որ կանադական երկու նավ չորս ամսով կուղևորվի Ատլանտյան օվկիանոսի և Բալթիկ ծովի հյուսիսային շրջանները։ Սա իրականացվում է Reassurance օպերացիայի շրջանակներում։ 

Տեղեկությունների համաձայն՝ նավարկության են ուղևորվում  Kingston և Summerside նավերը՝ հատուկ անձնակազմով և ականազերծման տեխնիկայով։

Հաղորդագրության մեջ նշվում է՝ Կանադան Kingston դասի նավերն ուղարկում է, որպեսզի օգնի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի ծրագրին: