Լրահոս
Իրավական
13:18
18.03.23
89

Կալանավորվել է կապիտան Հակոբյանը՝ բանակային աննախադեպ ողբերգությունից 3 ամիս անց

Բանակային աննախադեպ ողբերգությունից երեք ամիս անց կալանավորվել է կապիտան Եղիշե Հակոբյանը: Նա մեղադրվում է վառարանը բենզինով վառելու համար, որից բռնկված հրդեհից 15 զինծառայող էր զոհվել: Կապիտանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել կալանավորման որոշումը: Անցած շաբաթ զոհերի հարազատների փաստաբանը հայտնել էր, որ, ըստ փորձաքննության, զոհված զինվորներից 8-ը մահացել են շմոլ գազից և այրվածքային շոկից: