Լրահոս
Իրավական
23:09
13.03.23
376

Կացարանի հրդեհից ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ

Img default alt hy

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից մեկով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Շրջանառվող լուրերը Mediahub.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ զինծառայողների տուժած ճանաչված 15 ծնողներից 14-ի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել էր, որ ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։

Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։