-
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելու արդյունավետ պայքարի համար ընդդիմադիր կոալիցիա է առաջարկում Սամվել Կարապետյանը
19:1518.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից. Նեթանյահու
19:0018.06.26 -
Միջազգային
Գործարքը չի նմանվում Թրամփի խոստացած Իրանի «անվերապահ կապիտուլյացիային»․ NYT
18:4818.06.26 -
Քաղաքական
Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ հայտարություն
18:3818.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նախիջևանում հավաքվել են Հայաստան գալ պատրաստվող ադրբեջանցիները. Երևանը լուռ է
18:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական լրատվամիջոցները փորձում են ՌԴ-ին մեղադրել հուշարձանի իբր թե պղծման մեջ․ Զախարովա
17:3318.06.26 -
Քաղաքական
Չի կարող ընտրակաշառք համարվել, երբ փեսան աներոջը քյաբաբի է հրավիրում. Սամվել Կարապետյան
17:0218.06.26 -
Միջազգային
Վիրավորներ, պայթյուններ, չեղարկված թռիչքներ՝ Մոսկվայում. Ուկրաինայի զանգվածային հարձակումը
16:4918.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը տնտեսության մեջ հավասարը չունի. Սամվել Կարապետյանը՝ եղբորորդու մասին
16:4518.06.26 -
Քաղաքական
Լինելով մի քանի երկրի գործակալ՝ առավոտից երեկո գործակալներ է ման գալիս. Սամվել Կարապետյան
16:3718.06.26 -
Տնտեսական
Սուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգեն
16:0218.06.26 -
Քաղաքական
«Արհեստականորեն զրկվել ենք խորհրդարանում ներկայացված լինելուց». ԲՀԿ-ն դիմում է Սահմանադրական դատարան
15:3818.06.26 -
Քաղաքական
Ինքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
15:2718.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովում․ FT
14:5418.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը ԵԽ-ին կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ հաստատել․ TASR
14:4518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյանադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
14:3918.06.26 -
Միջազգային
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ խզում է կապերը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ
13:3718.06.26 -
Միջազգային
Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
13:1818.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման հայտարարվել է ռազմավարական ուղղություն
13:0918.06.26 -
Հասարակական
13-ամյա աղջկան դեռ որոնում են. «մահաբեր խողովակն» ապամոնտաժում են ողբերգության վայրից
12:4918.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իրավունքից ու իշխանական լիազորություններից ոչ մի գաղափար չունի
12:4518.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ինքնաթիռներից մարդկանց են տարհանել. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
12:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքների հետ. Ալիև
12:2718.06.26 -
Իրավական
Հայաստանում 10 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ ձերբակալվել է 4 անձ
12:1618.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
12:0818.06.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր
12:0018.06.26 -
Քաղաքական
Գնացեք, նոր շուկաներին հարմարվեք. Փաշինյանը դեպի ՌԴ արտահանում անել չկարողացող տնտեսվարողներին
11:3018.06.26 -
Միջազգային
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 մլրդ եվրո․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
11:0018.06.26 -
Քաղաքական
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը․ սա հարձակում է ժողովրդավարության դեմ․ Էլինար Վարդանյան
10:4718.06.26 -
Մամուլի տեսություն
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
09:4618.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
09:1518.06.26 -
Հասարակական
Երջանկություն բերող նոր ծրագրեր՝ ARGO Realty-ի նոր և ավելի մեծ գրասենյակում
09:0018.06.26 -
Հասարակական
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
00:0518.06.26 -
Հասարակական
Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
23:1717.06.26 -
Քաղաքական
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
22:5617.06.26 -
Հասարակական
Եվրոպայի հրատապ օգնությունը Հայաստանում սոցիալական բունտը կանխելու համա՞ր է. հայկական «ծանր» բերքը
22:5117.06.26 -
Հասարակական
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
22:4317.06.26 -
Իրավական
Դատեք՝ ըստ ճշմարտության. Միքայել սրբազանի վերջին ելույթը՝ վերաքննիչ դատարանում
22:1717.06.26 -
Իրավական
«Հայասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանին ևս զրկեցին անձեռնմխելությունից
21:4917.06.26 -
Իրավական
Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում կսկսվի. 22 տարվա մի գործարք են հիշել իրավապահները
21:2617.06.26 -
Հասարակական
ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ
21:0117.06.26 -
Հասարակական
Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը
20:3617.06.26 -
Հասարակական
Ազգի ճակատագիր են որոշում՝ գողանալով. ԿԸՀ-ի մոտ շարունակում է հացադուլը հայտնի բռնցքամարտիկը
20:1517.06.26 -
Հասարակական
Թաթիկին կպա, հետո շունչս պահած՝ իջա, հանեցի. ինչպե՞ս են գետից հանել 7-ամյա աղջկա մարմինը
19:5617.06.26 -
Հասարակական
Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
19:4817.06.26 -
Իրավական
Իրավաբանության կործանման նոր նշաձող է սահմանում ԿԸՀ-ն. ձերբակալվել է Դավիթ Ղազինյանը
19:1217.06.26 -
Հասարակական
Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին
19:0317.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ջախջախելու սպառնալիքներ է հնչեցնում Փաշինյանը՝ ԿԸՀ աղմկոտ որոշումների ֆոնին
18:3017.06.26 -
Միջազգային
Ռուսաստանին ավելի խիստ պատժելու որոշում են կայացրել G7-ի երկրները. ստորագրել է նաև Թրամփը
18:0617.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան
18:0017.06.26 -
Քաղաքական
1 տարի առաջ այս օրը ասված խոսքից հետո մենք արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին
17:2117.06.26 -
Աշխարհ
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին
17:0917.06.26 -
Իրավական
Ուղիղ I ԿԸՀ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը
15:4917.06.26 -
Զինված ուժեր
Պաշտոնապես մեկնարկել է հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
15:4317.06.26 -
Հասարակական
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
15:1817.06.26 -
Հասարակական
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով
15:0917.06.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
14:3417.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
14:1517.06.26 -
Հասարակական
Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ
13:5617.06.26 -
Հասարակական
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Տեսանյութ)
13:3717.06.26 -
Հասարակական
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
13:0817.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 7-ամյա աղջնակի մարմինը գտել են. նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են
12:5617.06.26 -
Քաղաքական
Առաջարկում ենք ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին ձևավորել ընդհանուր օրակարգ․ հայտարարություն
12:1617.06.26 -
Քաղաքական
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան
11:4117.06.26 -
Հասարակական
Վանդալի՞զմ, թե՞ նոր կարգեր՝ Երևանում. հերոսների նկարներն անհետանում են շենքերի պատերից
10:3017.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»
10:0617.06.26 -
Մամուլի տեսություն
Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում. «Իրավունք»
10:0117.06.26 -
Մամուլի տեսություն
Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»
09:5217.06.26 -
Մամուլի տեսություն
129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. «Ժողովուրդ»
09:3917.06.26
Ջերմուկում ծրագրում են մինչեւ 2028 թ. նոր օդանավակայան կառուցել. ծրագիր, որ քննարկվում է շուրջ 20 տարի. «Հետք»
Այս տարվա հոկտեմբերից Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Վահագն Արսենյանը, որը մինչ այդ՝ 2021-2025 թթ., Ջերմուկի համայնքապետն էր, քաղաքի ղեկավարի պաշտոնում Forbes հանդեսին տված հարցազրույցում խոսել է համայնքի զարգացման հեռանկարների մասին ու, մասնավորապես, կարեւորել օդանավակայանի գործոնը: Այս մասին գրում է Հետքը։
«Գալիք օդանավակայանը նոր հնարավորություններ կստեղծի լոգիստիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում… Պատրաստվում ենք փոքր օդանավակայանի կառուցմանը, որը սկզբում կսպասարկի ներքին չվերթեր, իսկ ավելի ուշ կընդլայնվի միջազգային ուղղություններով,- Forbes-ին ասել է Վ. Արսենյանը,- 10 տարի հետո Ջերմուկը տեսնում եմ որպես համաշխարհային մակարդակի առողջարանային մայրաքաղաք՝ միջազգային օդանավակայանով, տասից ավելի ժամանակակից առողջարանային սպա-կենտրոններով եւ էկոտուրիզմի զարգացած ոլորտով»։
Ջերմուկում նոր օդանավակայանի թեման քննարկվում է արդեն մոտ 20 տարի, բայց այդպես էլ փաստաթղթային մակարդակից այն կողմ չի անցել:
Ջերմուկի հին օդանավակայանի շենք-շինությունները՝ մասնավոր սեփականություն
Ջերմուկում օդանավակայան կա դեռ 1950-ականների երկրորդ կեսից: Այն գտնվում է Երեւան-Ջերմուկ ճանապարհի հարեւանությամբ՝ Արփա գետի ձախ ափին:
Խորհրդային տարիներին դեպի առողջարանային այս քաղաք թռիչքներ էին կատարում տարբեր տիպի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Ընդ որում՝ սա Հայաստանի ամենաբարձր օդանավակայանն է (գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա):
1990-ականներից այս կողմ Ջերմուկի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվում: Անկախությունից հետո օդանավակայանը գտնվում էր ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում, սակայն 1999-ին Վազգեն Սարգսյանի կառավարությունը որոշել էր օդանավակայանի գույքն առանձնացնել ՓԲԸ-ից ու սեփականության իրավունքով անհատույց հանձնել Ջերմուկ համայնքին: Վերջինս էլ իր հերթին 2002 թ. օդանավակայանի շենք-շինությունները վաճառել է օդանավակայանի նախկին պետ Մելսիկ Առաքելյանին:
Օդանավակայանի երկհարկանի շենքը, որի կազմում են նախկին սպասասրահը, կարգավարական կետը, տոմսարկղը, աշխատակիցների սենյակները, այժմ համարվում է առանձնատուն եւ պատկանում է Մ. Առաքելյանին: Վերջինս ձեռք է բերել նաեւ շենքին կից 1,5 հա հողամաս:
Օդանավակայանի մնացած հողը (ըստ Կառավարության որոշման՝ 51,6 հա) համարվում է պետական սեփականություն:
Նոր օդանավակայանի ծրագիրն ու տարածքի փնտրտուքը
2008-ի սեպտեմբերին Տիգրան Սարգսյանի կառավարությունը Ջերմուկը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Գործադիրի որոշման մեջ նշվում էր, որ մինչեւ 2012 թ. Ջերմուկը պետք է դառնա տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, քաղաքը պետք է զարգանա որպես առողջարանային եւ ձմեռային տուրիզմի կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան ու երիտասարդկան ճամբարատեղի, մշակութային տուրիզմի կենտրոն: Կառավարությունը նախատեսում էր, որ տարեկան Ջերմուկ է այցելելու 100 հազ. զբոսաշրջիկ, իսկ տուրիզմից տարեկան ստացվելու է 100 մլն դոլարի եկամուտ ու ստեղծվելու է 4000 լրացուցիչ աշխատատեղ: Ջերմուկի զարգացման հավակնոտ ծրագրի գերակա խնդիրները իրականություն դարձնելու համար նախանշվել էին մի շարք միջոցառումներ, որոնցից մեկն էլ այստեղ ուղղաթիռների եւ թեթեւ ինքնաթիռների համար նախատեսված օդանավակայան ունենալն ու համապատասխան երթուղիների կազմակերպումն էր:
Մինչեւ այս որոշման կայացումը՝ 2008-ի հուլիսին, Կառավարությունը սահմանել էր այդ տարվա գերակա խնդիրների ցանկը, որոնց թվում նաեւ փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի ընդունումն էր: Դրա վրա հիմնվելով՝ ավելի ուշ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ, ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե, ՔԱԿ) համապատասխան հայեցակարգ էր մշակել: Դրանում ասվում էր, որ ուսումնասիրվել են մեր երկրի մի շարք օդանավակայանների, այդ թվում՝ Ջերմուկի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունները:
ՔԱԳՎ-ն Ջերմուկում փոքր ավիացիայի զարգացումը դիտարկել էր տուրիզմի տեսանկյունից, ինչը տրամաբանական էր եւ բխում էր Կառավարության վերոնշյալ որոշումից. «Նկատի ունենալով ՀՀ կառավարության ծրագիրը՝ ուղղված Ջերմուկ քաղաքի զարգացմանը, ակնհայտ է, որ հանգստի եւ առողջապահության ժամանակակից կենտրոնը պետք է ապահովված լինի համապատասխան ենթակառուցվածքներով: Հաշվի առնելով շրջանի ռելիեֆային պայմանները, ինչպես նաեւ նախկին «Ջերմուկ» օդանավակայանի շահագործման փորձը (թռիչքների իրականացման տեսանկյունից օդանավակայանը համարվում էր բարդ օդանավակայան) Ջերմուկ քաղաքի օդային հաղորդակցության զարգացման նպատակով՝ առանձնացված տարածքներում կարելի է կառուցել ե՛ւ նոր օդանավակայան, ե՛ւ նոր ուղղաթիռահրապարակ»:
Այսպիսով՝ 2008-ին ՀՀ կառավարության մակարդակով քննարկվում էր Ջերմուկում նոր օդանավակայան ունենալու հարցը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
-
11:52
19.06.26
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Կարդալ ավելին
-
11:30
19.06.26
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
Կարդալ ավելին
-
11:17
19.06.26
Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող սարք
Կարդալ ավելին
-
11:03
19.06.26
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կարդալ ավելին