Լրահոս
Քաղաքական
15:37
15.03.23
91

Ջերմուկում ադրբեջանական զորքի կուտակում կա՞. Սուրեն Պապիկյանը խուսափում է պատասխանել

Ջերմուկում ադրբեջանական զորքի կուտակման մասին լուրերը Սուրեն Պապիկյանը հաստատու՞մ, թե՞ հերքում է: Խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ հարցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: 

Պաշտպանության նախարարը խուսափել է ուղիղ պատասխանել: Միջամտել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով, թե կան հարցեր, որոնց պատասխանները կարող են հնչել փակ նիստում: