Լրահոս
Սպորտ
17:15
16.03.23
76

Ջաննի Ինֆանտինոն վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Img default alt hy

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն վերընտրվել է նույն պաշտոնում:

Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում Ջաննի Ինֆանտինոն միակ թեկնածուն էր: Նա կշարունակի ղեկավարել ֆուտբոլային կառույցը ևս 4 տարի:

Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի փետրվարից։