Լրահոս
Միջազգային
19:25
28.07.25
155

Իրանը վտանգներ է զգում Սյունիքում. ԱՄՆ-Եվրոպա շահերի բախում՝ «Զանգեզուրի միջանցքում»

Սյունիքում բացվելիք ճանապարհի արտապատվիրակման հարցը շարունակում է մնալ տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվող խաղացողների քննարկումների օրակարգում: Իրանից են այսօր նորից հայտարարություններ հնչել տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության, արտատարածաշրջանային ուժերի նորկայության բացառման ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխարհաքաղաքական նպատակների վերաբերյալ: Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին է այսօր հայտարարել, որ որոշ պանթուրքիստական շարժումներ են աջակցում ադրբեջանաթուրքական այդ ծրագրին: