Լրահոս
Տարածաշրջան
13:30
25.11.24
212

Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Img default alt hy

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները չորսօրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։

IRNA գործակալությունը հայտնում է, որ զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Նշվում է, որ «զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները, համատեղ պայքարել անօրինական զինված խմբերի դեմ, մեծացնել ռազմական ներուժը»: