Լրահոս
Միջազգային
16:15
29.08.22
83

Իրանի միջուկային ծրագրի տապալումն Իսրայելի առաջնահերթությունն է. Թել Ավիվը պատրաստ է «ամեն ինչ անել»

Իսրայելը խիստ անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի հնարավոր վերականգնման գործընթացից: Թել Ավիվը պաշտպանության բանակին ու իսրայելական հետախուզությանը պատվիրել է պատրաստ լինել ցանկացած սցենարի: 

«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որ պաշտպանենք Իսրայելի անվտանգությունը։ Սա հասկանում են ամերիկացիները, սա հասկանում է ամբողջ աշխարհը»,- ասել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը: