Լրահոս
Քաղաքական
17:45
13.03.23
182

«Ինտեգրացիան» ենթադրում է Ստեփանակերտում Ալիևի արձանի տեղադրում․ Ոսկանյան

Img default alt hy

Նկատե՞լ եք՝ ինչպիսի գեղեցիկ բառեր է օգտագործում թշնամական քարոզչամեքենան Արցախի վերաբերյալ՝ «ինտեգրացիա» և այլն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրականում խոսքն Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական գաղութացման մասին է, որը նաև ենթադրում է, դիցուք, Ստեփանակերտում Հեյդար Ալիևի արձանի տեղադրում կամ Էնվերի պիղծ անունով փողոց կոչել։

Հետևաբար, Աստված մի արասցե, գաղութացումը և դրան հաջորդելիք փաստացի տեղահանությունը երբեք չի կարելի կոչել, իբր, «ինտեգրացիա»: