Լրահոս
Քաղաքական
08:47
09.08.25
343

Ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը. պարզաբանում է Փաշինյանը

Img default alt hy

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում են նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը տարբերվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ոչ թե Ադրբեջանի հետ որոշեցինք, որ չենք կարողանում երկկողմ ձևաչափով բանակցել, այլ այս պրոցեսը միչ փոքր այլ նշանակությոն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ»-ում ներդրումներ իրականացնելու ԱՄՆ-ի ակտիվ ցանկության վրա»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս նույն տարբերակը Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ու մյուս գործընկերներին ու այն, որ ԱՄՆ-ում են, պատճառն այն է, որ ԱՄՆ-ն շատ ակտիվ էր, Թրամփն անձամբ էր ներգրավված։

«Մենք ԱՄՆ-ի կողմից շատ ակտիվ ու կենդանի ըմբռնում տեսանք մեր արձանագրած սկզբունքների նկատմամբ, խոսքը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքի մասին է, այդ առանցքային պատճառով է, որ առավել ակտիվացավ ու հաջողություն գրանցեց այս ուղղությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Նշենք, որ Aysor.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել էին, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է։ Ինչո՞ւ այդ դեպքում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի ունեցավ երեկվա իրադարձությունը։ Ի՞նչ շահ ունի ԱՄՆ այս բանակցություններից։ Եթե, օրինակ, Ռուսաստանն առաջարկի բանակցել, կհամաձայնե՞ն։