Լրահոս
Միջազգային
23:40
14.03.23
121

Հռոմի պապը նշում է պապական աթոռը ստանձնելու 10-ամյակը

Img default alt hy

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշում է պապական աթոռը ստանձնելու 10-ամյակը՝ կարդինալների հետ հանդիսավոր պատարագ մատուցելով Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ նա ապրում է ընտրվելուց հետո:

Արգենտինացի Ֆրանցիսկոսը, որն այժմ 86 տարեկան է, 2013 թվականի մարտի 13-ին դարձել է Լատինական Ամերիկայից առաջին հովվապետը: Նա պապական գահին փոխարինել է Բենեդիկտոս XVI-ին, որը 600 տարվա ընթացքում առաջին պապն էր, ով հրաժարական տվեց:

«Կարծես երեկ լիներ»,-ասել է նա երկուշաբթի օրը Վատիկանի լրատվական ծառայությանը։ «Ինչպես է ժամանակը թռչում»,-հավելել է նա։

Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե առողջական լուրջ խնդիրները խանգարեն իրեն ղեկավարել 1,38 միլիարդ հետևորդ ունեցող եկեղեցին:

Բայց միևնույն ժամանակ նա կարծում է, որ Հռոմի պապերը պետք է փորձեն կառավարել մինչև կյանքի վերջ, և այն, ինչ պատահեց Բենեդիկտոս XVI-ի հետ, չպետք է «մոդայիկ» դառնա։