Լրահոս
16:15
13.03.23
171

Հրդեհ՝ Ամասիա գյուղում․ այրվել է մոտ 36 խմ պահեստավորած անասնակեր

Img default alt hy

Մարտի 13-ին՝ ժամը 12։50-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել է մոտ 36 խմ պահեստավորած անասնակեր։