Լրահոս
Տարածաշրջան
17:00
15.03.23
322

Հրապարակվել են Թուրքիայում ջրհեղեղի կադրերը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած Ադիյաման և Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքներում ջրհեղեղ է սկսվել:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադիյամանի Թութի շրջանում ի հայտ եկած ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին։