Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:47
15.02.23
256

Հնդկական կործանիչներ, ՀՕՊ համակարգեր, հրթիռներ. հայ-հնդկական «արդյունավետ հանդիպում»

Հայաստանն ու Հնդկաստանը մինչև այս պահը չեն քննարկել համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը: Այս մասին այսօր «Հայլուր»-ի թղթակցին ասել է մեր երկրում առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանը: Նա ընդգծել է, որ դեսպանատան աջակցությամբ է կազմակերպվել Հայաստանի պաշտպանության փոխնախարարի այցը Հնդկաստան, որտեղ տեղի է ունենում պաշտպանական ավիացիայի ցուցահանդես: 

Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ հայ պաշտոնյայի հանդիպումը դեսպանն անվանում է «արդյունավետ»՝ չմանրամասներով, թե ինչ է դա նշանակում: