Լրահոս
Իրավական
18:04
16.03.23
500

Հերթական ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան է ձերբակալվել. շղթան շարունակվում է. «MediaHub»

Img default alt hy

Հայաստանի հարկային թիվ մեկ մարմնում՝ Պետական եկամուտների կոմիտեում կոռուպցիոն բնույթի ձեբակալությունների շղթայի վերջը չի երևում։

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ մաքսային բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալել՝ ենթադրաբար կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու հիմքով։

MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձը Երևանի մաքսատան աշխատակից Արմեն Ասլանյանն է։

Պետական գերատեսչության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ՊԵԿ-ը ունի Արմեն Ասլանյան անուն-ազգանունով աշխատակից, իսկ վերջինիս ձերբակալության մասով տեղեկություն ստանալու համար հորդորեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն։

Մեր տեղեկություններով՝ Արմեն Ասլանյանի ձերբակալությունը կապված է այս տարվա սկզբին ենթադրյալ կաշառքի գործով կալանավորված «Մետեքսիմ» տերմինալի պատասխանատու Հակոբ Շամշյանի քրեական գործի հետ։

Մանրամասները՝ շուտով։