Լրահոս
Սպորտ
19:30
15.03.23
122

Հայաստանը շախմատի կանանց ԵԱ-ին կունենա 6 մասնակից

Img default alt hy

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 6 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 17-ից 30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակը:

Առաջնությանը մասնակցելու են 35 երկրների 140 շախմատիստուհիներ: