Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:52
15.02.23
179

Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին. Սերդար Քըլըչ

Img default alt hy

Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով», - Թվիթերում գրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: 

«Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- գրել է Քըլըչը։