Լրահոս
Քաղաքական
12:50
18.03.23
94

Հայաստանի նախագահը շնորհակալ է վարչապետին «բաց խոսելու համար»

Հայաստանում ու Արցախում էսկալացիայի մեծ վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից երեք օր անց Հայաստանի նախագահը հայտարարել է, որ ժողովուրդը չի գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անկեղծությունն ու նրա բաց խոսելու կարողությունը: Հանրության համար գրեթե աննկատ անցած իր 4,5 ժամանոց ասուլիսից հետո` ուրբաթ երեկոյան Փաշինյանը Բաղրամյան 26-ում հանդիպել է Վահագն Խաչատուրյանին: Հրապարակված 11 րոպեանոց տեսանյութում Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին հանրության հետ բաց խոսելու համար, թեև կարծում է, որ մարդիկ պատրաստ չեն ընկալել նրա անկեղծ հայտարարությունները: