Լրահոս
Հասարակական
23:57
16.09.22
111

Հարթագյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Սեպտեմբերի 16-ին` ժամը 16։53-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում այրվում է տուն և մոտակայքում կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 19։33-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։