Լրահոս
Հայաստան
15:24
29.08.22
112

Գողություն՝ Ազգային ժողովում. առյուծի արձանիկ և հուշամեդալներ չկան

Ազգային Ժողովի թանգարանի ցուցանմուշներից մի քանիսն անհետացել են: Խորհրդարանից են ահազանգել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ վերջին մեկ տարում  խորհրդարանի թանգարանի նմուշները մի քանի անգամ տեղից տեղ են տարվել՝ թանգարանի վերանորոգման պատճառով: 

Վերջին գույքագրման ժամանակ Ազգային ժողովում  պարզել են, որ չորս նմուշ չկա: Մեկ բրոնզե արձանիկ՝ առյուծի պատկերով, երկու հոբելյանական հուշամեդալ և մեկ  կավից հուշամեդալ՝ Թբիլիսյան պատկերներով: