Լրահոս
Միջազգային
20:00
16.03.23
115

Գերմանիան անկախացել է Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումներից. Շոլց

Img default alt hy

Գերմանիան վերջին ութ ամիսների ընթացքում անկախացել է ռուսական գազի և նավթի մատակարարումներից: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Ընդամենը ութ ամսվա ընթացքում մենք Գերմանիայում անկախացանք ռուսական գազից, նավթից ու ածխից: Ընդամենը ութ ամսում Էներգիայով մեր ապահովման խնդիրն ամբողջությամբ լուծեցինք միանգամայն նոր միացումների և հեղուկ գազի տերմինալների օգնությամբ: Եվ ոչ ոք ստիպված չի եղել սառչել», - նշել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։

Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ երկիրը ներկայում պլանավորում Է կառուցել ընդհանուր առմամբ հինգ պետական ​​լողացող տերմինալ՝ հեղուկացված բնական գազի համար: Ինչպես նշել է կանցլեր Շոլցը, դրանք Գերմանիային թույլ կտան անկախանալ Ռուսաստանից գազի մատակարարումներից։