Լրահոս
Իրավական
09:45
18.03.23
153

Պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Img default alt hy

Մարտի 13-ին Գեղարքունիքի պարեկները Սևանի թերակղզու մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենո» մակնիշի մի ավտոմեքենա:

28-ամյա վարորդը բեռնախցիկում պահում էր մարիխուանայի նմանվող զանգված: Նա ձերբակալվել և ներկայացվել է Սևանի քննչական բաժին:

Գեղարքունիքի պարեկները մարտի լույս 15-ի գիշերն էլ Երևան-Սևան ճանապարհին ձերբակալել են երկու երիտասարդի։ Նրանց խուզարկությամբ ու մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։