Լրահոս
Հասարակական
21:11
27.06.22
224

Ford Fusion-ը ինքնավթարի է ենթարկվել. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ռաֆայել Վարդանյանը իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան  52/3  հասցեի դիմաց  ինքնավթարի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոլանդ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Պարեկային ծառայությունը ունի կասկածներ, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել և այն պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: