Լրահոս
Միջազգային
16:37
29.08.22
74

Էստոնիան ԵՀ-ին առաջարկություններ է ներկայացրել պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար

Img default alt hy

Էստոնիան Եվրահանձնաժողովին առաջարկություններ Է ներկայացրել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար. դրանք վերաբերում են Էներգետիկային, առևտրին, Swift համակարգից հետագա սահմանափակումներին, ինչպես նաև մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների «ստոպ-թերթիկում» ներառելուն: Այդ մասին գերմանական Welt հրատարակությանը տված հարցազրույցում պատմել Է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:

«Մենք, համենայն դեպս, ցանկանում ենք, որպեսզի դա որքան կարելի Է ավելի շուտ տեղի ունենա»,- ասել Է Ռեյնսալուն, պատասխանելով հրատարակության այն հարցին, թե երբ կարելի Է սպասել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթին: Նրա կարծիքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեև աշխատում են, «բայց դրանք բավարար չեն»:

Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա, ինչն ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի Է հանգեցրել Եվրոպայում և ԱՄՆ-ում:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: