Լրահոս
Քաղաքական
22:15
15.11.25
608

Նոյեմբերի 17-ին «Մեր ձևով» շարժման անդամները լինելու են դատարանի մոտ. քննվելու է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Img default alt hy

Երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին, «Մեր ձևով» շարժման անդամները լինելու են դատարանի մոտ. քննվելու է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերում, որոնցով հայտնում են, որ գալիք երկուշաբթի նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ին շարժման անդամները լինելու են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գրեթե հինգ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։

Հիշեցնենք, նոյեմբերի 17-ին  առավոտյան 10.00-ից դատարանը սկսելու է քննել ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացրած միջնորդությունը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու  վերաբերյալ։