Լրահոս
Աշխարհ
16:30
13.03.23
195

Երկու նավակի շրջվելուց հետո առնվազն ութ մարդ է ջրահեղձ եղել

Img default alt hy

ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում երկու նավակի շրջվելու հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC News-ը։

Տեղի փրկարարները հայտնել են, որ ձկնորսական նավակները շրջվել են, որոնցից մեկում եղել է ութ մարդ, մյուսում` 15: Իշխանությունները նրանց գտնելու համար օգտագործել են փրկվածներից մեկի հեռախոսի GPS տվյալները, ով հայտնել է միջադեպի մասին:

Մահացածների ազգությունը դեռ պարզված չէ, սակայն, ինչպես նշվում է, խոսքն, ըստ ամենայնի, միգրանտների մասին է, որոնք փորձել են հասնել ԱՄՆ ափեր։