Լրահոս
Հասարակական
20:26
04.11.24
369

Երևանում «Toyota»-ն մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցում՝ թիվ 20/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ տուժածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննչական բաժինը պարզել է, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Նարինե Բ․-ն է, իսկ վարորդը՝ Երևանի բնակիչ 33-ամյա Բաբկեն Ա․-ն։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։