Լրահոս
Աշխարհ
12:45
13.03.23
337

Երեք տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր չորսամյա քրոջ վրա

Img default alt hy

Տեխաս նահանգի Օսթին քաղաքում երեք տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր չորսամյա քրոջ վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսի հայտարարությունը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ողբերգության պահին քույրերը տանը եղել են ընտանիքի անդամների հետ։

«Ինչ-որ պահի աղջիկները մենակ մնացին ննջարանում: Երեք տարեկան աղջիկը լիցքավորված ատրճանակ գտավ և մեկ կրակոց արձակեց՝ վիրավորելով իր քրոջը»,- ասել է Գոնսալեսը:

Gun Violence Archive հետազոտական ​​կազմակերպությունը մարտին հայտնել է, որ 2023 թվականի առաջին երկու ամիսներին ԱՄՆ-ում հրազենից սպանվել է գրեթե 3000 մարդ, իսկ 964 երեխա վիրավորվել է։ Ինչպես նշել է CNN-ը, դրանք ռեկորդային ցուցանիշներ են երկրի պատմության մեջ։

Կազմակերպությունը հիշեցրել է, որ 2022 թվականին կրակոցների դեպքերը խլել են ավելի քան 43,6 հազար մարդու կյանք։