Լրահոս
Տարածաշրջան
23:40
27.06.22
131

Էրդողանը կարող է 3-րդ անգամ լինել նախագահի թեկնածու. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Img default alt hy

Թուրքիայում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե արդյոք ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, «Iravaban.net»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Ermenihaber»-ը։

Այս թեմային անդրադարձել է թուրք լրագրողներից Ֆեհմի Քորուն՝ հայտնելով, որ Ղրղզստանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի (Meclis) նախագահ Մուսթաֆա Շենթոփը զանգահարել է իրեն Էրդողանի երրորդ անգամ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը կասկածի տակ դնող իր հեղինակած հոդվածի պատճառով:

Ղրղզստանում գտնվող Մուսթաֆա Շենթոփը հավաստիացրել է, որ Էրդողանը հնարավորություն ունի և կարող է առաջադրվել երրորդ անգամ առանց որևէ խնդրի։