Լրահոս
Տարածաշրջան
19:48
27.06.22
224

Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված 2 քաղաքացու նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

Img default alt hy

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Քափաքլը շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված 2 քաղաքացու նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, «Iravaban.net»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Ermenihaber»-ը։

Նշվում է, որ Բ.Թ և Դ.Թ. եղբայրները Քափաքլը շրջանի զբոսայգիներից մեկում բարձրաձայն Էրդողանին վիրավորող արտահայտություններ են արել: Տեղում հավաքված քաղաքացիները նրանց զգուշացրել են դադարեցնել։ Բայց եղբայրները շարունակել են, ինչից հետո էլ հավաքվածները ծեծի են ենթարկել նրանց:

Ավելի ուշ ծեծված քաղաքացիները ձերբակալվել են ոստիկանության կողմից: Այսօր էլ դատարանը նրանց կալանավորելու որոշում է տվել: