Լրահոս
Իրավական
13:22
13.03.23
135

Ձերբակալված Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Խորհրդարանի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կիրակի ձերբակալվել է, ավելի ուշ՝ ազատ արձակվել: Նրան  ձերբակալել են պարեկների օրինական գործունեությանը միջամտելու համար`  նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կասկածով: 

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի պնդմամբ՝ պարեկները  կոպիտ, դիմացը կտրուկ արգելափակելով, կանգնեցրել են Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման փորձել են նրան դուրս բերել մեքենայից՝ պատճառաբանելով, թե իբր անկանոն է վարում: Իսկ Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի հետո փորձի պարզաբանում ստանալ: