Լրահոս
Աշխարհ
13:00
12.03.23
212

Դպրոցականների թունավորման մեջ 100-ից ավելի կասկածյալներ են ձերբակալվել

Img default alt hy

Իրանի 11 նահանգներում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել միջնակարգ դպրոցներում աշակերտների թունավորման վերջին դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով։ Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հեռարձակվել է IRNA-ի կողմից, նշվում է, որ ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են թունավոր նյութեր «թշնամական նպատակներով» օգտագործելու մեջ:

«Այդ անձինք փորձել են վախ սերմանել քաղաքացիների մեջ և հրահրել դպրոցներ փակել՝ իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ անվստահություն ստեղծելու նպատակով,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթում,- մյուսները թունավոր քիմիկատներ են ցողել՝ դասերն ընդհատելու համար»։

Հայտարարության մեջ նշվում է, որ «իրավասու մարմիններն այժմ ստուգում են ահաբեկչական խմբավորումների հետ հնարավոր կապի համար թշնամական դրդապատճառներ ունեցող անձանց»։

Իրանի 30 դպրոցներում ավելի քան 700 աշակերտ տուժել է թունավորման դեպքերից 2022 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր, երբ առաջին նման դեպքը գրանցվեց Կում նահանգում: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նրանց մեծ մասը բուժումից հետո շուտով դուրս է գրվել հիվանդանոցներից:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մարտի 6-ին խոստացել է պատժել դպրոցականների թունավորման բոլոր մեղավորներին։ Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը մարտի 7-ին հայտնել է, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ մի քանի դպրոցներում խթանիչ դեղամիջոցներ են բաժանվել։ Դրանց օգտագործումը ուսանողների մոտ թունավորման ախտանիշներ է առաջացրել։