Լրահոս
Հասարակական
13:18
25.11.24
200

Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե

Img default alt hy

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է Հայաստանի քաղաքացիներին իրենց ամանորյա հանգիստը Հայաստանյան մարզերում կազմակերպել։

«Առջևում Ամանորն է, որը նոր հնարավորություն է բացահայտելու Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը։

Հայաստանի մարզերում գտնվող տարբերվող և յուրօրինակ հյուրատները իրենց ջերմ հյուրընկալությամբ կդարձնեն տոներն անմոռանալի։

Անցկացնելով Ամանորը մարզերում հնարավորություն կունենաք վայելելու հեքիաթային ձնառատ օրերը՝ տաք հյուրատան ջերմ մթնոլորտում։

2025 թվականը հնարավորություն կտա ձեզ նորից սիրահարվելու Հայաստանին»: