Լրահոս
Հասարակական
13:25
18.03.23
128

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «MediaHub»

Img default alt hy

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանը երեկ ծանր վիճակում ընդունվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

MediaHub-ի տեղեկություններով, դերասանուհին այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Տեղեկությունը մեզ հայտնած բժիշկն ասաց, որ Կիրակոսյանը օգնության կարիք ունի, գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։

«Ցանկությունս է, որ անդրադարձ կատարեք լրատվական կայքերով, հանրության և պաշտոնատար անձանց ուշադրությունը կենտրոնացնելու համար»,-ասաց նա։

MediaHub-ը փորձեց կապ հաստատել դերասանուհու հարազատներից որևէ մեկի հետ, ցավոք՝ ապարդյուն։