Լրահոս
Քաղաքական
17:00
16.03.23
173

Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց․ ևս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախը հանձնելու ճանապարհին է․ քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու` դատարանի որոշման կապակցությամբ գրել է․

«Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։ Եվս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախ հանձնելու ճանապարհին է։ Ավելի ճիշտ՝ տեղ է հասնում։

Նստում եթերում 5 ժամ լացում է (Փաշինյանը-խմբ․), որ բանակ չունենք, չենք կարող Արցախ պաշտպանել ու հաջորդ օրը թուրք հաղթողին կալանքի տանում։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ է։ Դավաճանն իր դավաճանությունն է անում։ Վստահ եմ՝ շուտով նոր թեմա կգցեն դաշտ, որ ժողովուրդը հանկարծ չգիտակցի, թե ինչ է կատարվում»։