Լրահոս
Քաղաքական
13:14
28.07.25
126

Չհաջողվեց կոտրել մեր հավատքը. Սամվել Կարապետյանի հերթական նամակն է տարածվել

Մեկ ամսից ավելի կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հերթական նամակն է տարածել` պնդելով, որ օրվա իշխանություններին չի հաջողվել քնեցնել հայ ժողովրդի կամքը։ Կարապետյանի կարծիքով՝ չի հաջողվել հուսահատեցնել պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների միջով անցնող երիտասարդությանը, չի հաջողվել կոտրել, Կարապետյանի բնութագրմամբ, Բաքվի բանտերում մահվան բերանում ապրող մեր հայրենակիցներին: