Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:40
15.02.23
113

Չավուշօղլուն երջանկություն է ապրում. Հայաստանը բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային

Հայաստանն ու Թուրքիան հետցնցումային, պայմանական ասած՝ սեյսմիկ դիվանագիտություն են սկսում: «Հայաստանը գործում է որպես եղբայրական երկիր». սրանք Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի բառերն են հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: Թուրք պաշտոնյաները, ավանդաբար, Ադրբեջանի մասին խոսելիս են օգտագործում «եղբայրական» բառը: 

Հայաստանի արտգործնախարարի հետ Չավուշօղլուն պայմանավորվել է համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը: Նա Միրզոյանին հյուրընկալելը «երջանկություն» է անվանել: Ի դեպ, Հայաստանի գլխավոր դիվանագետի այցից առաջ դեպի Թուրքիա ճամփա էր ընկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը: