Լրահոս
Սպորտ
23:17
01.11.24
328

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Img default alt hy

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների 81 կգ քաշային ծանրորդների պայքարում Միլենա Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ` դառնալով արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում նա ֆիքսեց 122 կգ: Այստեղ ևս նա նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Երկամարտի 218 կգ արդյունքով Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն: