Լրահոս
Սպորտ
18:00
18.03.23
101

Բռնցքամարտիկ Գայանե Տեր-Բարսեղյանը պարտվեց աշխարհի առաջնության առաջին մենամարտում

Img default alt hy

Հայաստանի կանանց բռնցքամարտի ընտրանու անդամ Գայանե Տեր-Բարսեղյանը պարտվեց աշխարհի առաջնության մեկնարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի քաղաքում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության 48 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Գայանե Տեր-Բարսեղյանը մրցեց Վենեսուելայից Անաոնիս Կադենոյի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 5:0: հաշվով:

Ավելի վաղ կայացած մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն էր կրել Եկատերինա Սիրևան, իսկ Էլիդա Քոչարյանը հաղթել էր: