Լրահոս
Միջազգային
14:45
05.11.24
269

Բարսելոնայում 70 չվերթ չեղարկվել է․պատճառը հեղեղումներն են

Img default alt hy

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել նոյեմբերի 4-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով, որոնք հանգեցրել են քաղաքի մի մասի, այդ թվում՝ օդանավակայանի հեղեղման, հաղորդում է The Independent պարբերականը։ 

Երկիրը դեռ չի վերականգնվել անցյալ շաբաթ հարավային և արևելյան շրջաններին պատուհասած ջրհեղեղից, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 217-ի, նրանց մեծ մասը՝ Վալենսիայում։ 

Բարսելոնայում մոլեգնող փոթորկի պատճառով 70 չվերթ չեղարկվել է, ևս 18-ն՝ ուղարկվել այլ օդանավակայաններ։ Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են օդանավակայանի T-1 տերմինալը, ավտոկայանատեղիները, թռիչքուղին։

Քաղաքում փակվել են ճանապարհները, դադարեցվել է երկաթգծային հաղորդակցությունը։